Սիրում եք ճամփորդել, բայց նախընտրում եք Հայաստանից դուրս չմեկնել։ Մտածու՞մ եք, որ յուրաքանչյուր արտասահմանյան ճամփորդություն նաև որոշակի ռիսկեր է պարունակում։ Օրինակ, կարող է անսպասելի ատամնացավ սկսվել կամ առողջական ինչ-որ խնդիրներ գլուխ բարձրացնեն։ Արտերկրում բժշկական ծառայությունը մեծ ծախսեր է պահանջում, հետևաբար գերադասում եք ռիսկի չդիմել ու արտերկիր չմեկնել։ Մենք ավելի լավ առաջարկ ունենք՝ ձեռք բերեք Արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրություն և ճամփորդեք առանց խնդիրների ու մտահոգությունների։
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ն առաջարկում է անհրաժեշտ ապահովագրական ծածկույթը՝ Վրաստանում գտնվելու ընթացքում։
Ի՞ՆՉ Է ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Վրաստան մեկնողների աջակցության ապահովագրությունը հատուցում է Վրաստանում գտնվելու ընթացքում ապահովագրված անձի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի կամ նրա առողջական վիճակի վատթարացման հետևանքով առաջացած ծախսերը:
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ
Ծրագրի շրջանակներում կարող են ապահովագրվել պայմանագրի կնքման պահին մինչև 85 տարեկան (ներառյալ) ֆիզիկական անձինք:
Ի՞ՆՉ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՔ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ
Վրաստան մեկնողների աջակցության ապահովագրության շրջանակներում հատուցման ենթակա են հետևյալ ծախսերը՝
| 1 ուղևորության տևողություն | 1 օրվա բազային ապահովագրավճար* | Ապահովագրական գումար |
| 1-ից 15 օր | 300 ՀՀ դրամ | 30,000 Եվրո |
| 16-ից 30 օր | 250 ՀՀ դրամ | |
| 31-ից 90 օր | 200 ՀՀ դրամ | |
| 91-ից 365 օր | 150 ՀՀ դրամ |
*մեկ ապահովագրության վկայագրի գծով նվազագույն բազային ապահովագրավճարը չի կարող պակաս լինել 500 ՀՀ դրամից։
Կախված Ապահովագրվող անձի տարիքից՝ վերոնշյալ բազային ապահովագրավճարի նկատմամբ կիրառվում են հետևյալ գործակիցները.
| Տարիք | Գործակից |
| 65 – 70 տարեկան | 2 |
| 71- 75 տարեկան | 2,5 |
| 76 – 79 տարեկան | 3 |
| 80 – 85 տարեկան | 4 |
Ապահովադրի և Ապահովագրվող անձի անձը հաստատող փաստաթուղթ։
Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։
Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ։
Ապահովագրության տեսակը, ապահովագրության դասը և (կամ) ենթադասը, ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրի կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները, ինչպես նաև ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներկայացված են ստորև կցված Պայմաններում։
, Ընդհանուր տեղեկություններԻ՞ՆՉ Է ՀՀ ԱՅՑԵԼՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ այցելողների աջակցության ապահովագրությունը հատուցում է Հայաստանի Հանրապետություն այցելության ընթացքում ապահովագրված անձի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի կամ նրա առողջական վիճակի վատթարացման հետևանքով առաջացած ծախսեր
Ի՞ՆՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՏՈՒՑՎՈՒՄ
ՀՀ այցելողների աջակցության ապահովագրության շրջանակներում ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի կողմից հատուցման ենթակա են հետևյալ ծախսերը՝- անհետաձգելի (շտապ) բժշկական ծառայության ծախսերը,ապահովագրական պատահարի ժամանակ առաջացած բուժտրանսպորտային ծառայությունների ծախսերը, հայրենադարձության հետ կապված ծախսերը,ծախսեր, որոնք իրականացվել են Ապահովագրական պատահարի մասին Աջակցող ընկերությանը կամ Ապահովագրողին տեղեկացնելիս
Ի՞ՆՉ ԾԱԾԿՈՒՅԹ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ
Ապահովագրության տարածք՝ Հայաստանի Հանրապետություն
Ապահովագրական գումար՝ 3,000,000 ՀՀ դրամ
Ապահովագրավճար՝ սկսած՝ 2,000 ՀՀ դրամից (նվազագույնը՝ 3 օրով)
65-70 տարեկանանձիապահովագրությանդեպքումբազայինապահովագրավճարինկատմամբկիրառվումէ 2 գործակից:
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
– Ապահովագրվող անձի անձը հաստատող փաստաթուղթ։
Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։
Ապահովագրության տեսակը, ապահովագրության դասը և (կամ) ենթադասը, ապահովագրության պայմանագրի վերակնքման, վերաձևակերպման կարգն ու պայմանները, ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրի կրկնօրինակների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանները, ժամկետները և սակագները, ինչպես նաև ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման և լուծման դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև ապահովադրին վերադարձման ենթակա ապահովագրավճարների մեծության չափը և հաշվարկման կարգը ներկայացված են ստորև կցված Պայմաններում։
WhatsApp us