Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան, գրանցում հյուրանոցում:
Օր երկրորդ
Նախաճաշը հյուրանոցում: Տուրը կսկսենք Գեղարդի վանական համալիրից՝ հայկական միջնադարյան ճարտարապետության հրաշալի նմուշ (XII-XIIIդդ.), ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ:
Ճաշը Գառնու գյուղական տներից մեկում, մասնակցություն հայկական լավաշի պատրաստմանը:
Այցելութուն Գառնու հեթանոսական տաճար, որը հեթանոսության ու հելլենիզմի շրջանից պահպանված միակ հուշարձանն է Հայաստանում: Հետ վերադարձի ճանապարհին կանգառ կանենք «Չարենցի կամար» հուշարձանի մոտ, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Երևան երադառնալուց հետո կայցելենք Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Ազատ երեկո: Գիշերակացը Երևանում:
Օր երրորդ
Նախաճաշը հյուրանոցում: Տուր դեպի Ծաղկաձոր, որը գտնվում է Կոտայքի մարզում, Երեւանից 60 կմ դեպի հյուսիս, Տեղենիս սարի արեւմտյան լանջին, եւ շրջապատված է կուսական անտառներով ու ալպիական մարգագետիններով: Ծաղկաձորում կայցելենք Կեչառիս վանական համալիրը, որը կառուցվել է 11-13-րդ դարերում: Վանքային համալիրը բաղկացած է չորս եկեղեցիներից, ինչպես նաեւ միջնադարյան քաղաքական գործիչ, վանքի հիմնադիր Գրիգոր Մագիստրոս Պահլավունու այժմ արդեն կիսավեր դամբարանից:
Տուրը կշարունակենք դեպի Սևան, Սևանավանք: Սևանալիճը Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող Սեւանը Կովկասի ամենախոշոր եւ աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա: Լիճն ունի հրաբխային ծագում եւ շրջապատված է մինչեւ 3000 եւ ավելի մետր բարձրության հասնող լեռնաշղթաներով: Սեւանավանքը կառուցվել է 874թ. Աշոտ Բագրատունու դուստր` Մարիամ իշխանուհու պատվերով: