Տուր Հայաստանում

Օր առաջին
  • Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան, գրանցում հյուրանոցում:
Օր երկրորդ
  • Նախաճաշը հյուրանոցում: Տուրը կսկսենք Գեղարդի վանական համալիրից՝ հայկական միջնադարյան ճարտարապետության հրաշալի նմուշ (XII-XIIIդդ.), ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ:
  • Ճաշը Գառնու գյուղական տներից մեկում, մասնակցություն հայկական լավաշի պատրաստմանը:
  • Այցելութուն Գառնու հեթանոսական տաճար, որը հեթանոսության ու հելլենիզմի շրջանից պահպանված միակ հուշարձանն է Հայաստանում: Հետ վերադարձի ճանապարհին կանգառ կանենք «Չարենցի կամար» հուշարձանի մոտ, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Երևան երադառնալուց հետո կայցելենք Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Ազատ երեկո: Գիշերակացը Երևանում:
Օր երրորդ
  • Նախաճաշը հյուրանոցում: Տուր դեպի Ծաղկաձոր, որը գտնվում է Կոտայքի մարզում, Երեւանից 60 կմ դեպի հյուսիս, Տեղենիս սարի արեւմտյան լանջին, եւ շրջապատված է կուսական անտառներով ու ալպիական մարգագետիններով: Ծաղկաձորում կայցելենք Կեչառիս վանական համալիրը, որը կառուցվել է 11-13-րդ դարերում: Վանքային համալիրը բաղկացած է չորս եկեղեցիներից, ինչպես նաեւ միջնադարյան քաղաքական գործիչ, վանքի հիմնադիր Գրիգոր Մագիստրոս Պահլավունու այժմ արդեն կիսավեր դամբարանից:
  • Տուրը կշարունակենք դեպի ՍևանՍևանավանք: Սևանալիճը Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող Սեւանը Կովկասի ամենախոշոր եւ աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա: Լիճն ունի հրաբխային ծագում եւ շրջապատված է մինչեւ 3000 եւ ավելի մետր բարձրության հասնող լեռնաշղթաներով: Սեւանավանքը կառուցվել է 874թ. Աշոտ Բագրատունու դուստր` Մարիամ իշխանուհու պատվերով:
  • Ճաշը տեղի ռեստորաններից մեկում:
  • Վերադարձ Երևան:
Արժեքը

1-2 անձ

$ 495

3-6 անձ

$ 330

8-17 անձ

$ 289
Տևողությունը՝ 3 գիշեր / 4 ցերեկ
Արժեքը՝ սկսած 289 USD
Տուրի արժեքը ներառում է՝
Facebook
Telegram
WhatsApp

(+37493) 088 920, (+37493) 088 930

Ամրագրման հայտ