Գինու տուր 3 օր / 2 գիշեր

Օր առաջին
  • Ուղևորափոխադրում Զվարթնոց օդանավակայանից հյուրանոց։
  • Ավտոբուսով շրջայց Երևանում, կունենանք կանգառ Սասունցի Դավիթ հուշարձանի մոտ, կայցելենք Հաղթանակի զբոսայգի՝ Մայր Հայաստանի հուշարձանի մոտ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաքի կենտրոն։ Հաջորդ կանգառը կունենանք Կասկադում՝ թանգարան բաց երկնքի տակ, որը գտնվում է Օպերայի թատրոնի մոտ։ 2015 թ․-ին Երևանը նշեց իր 2797-ամյակը։ Այցելություն Մատենադարան՝ գիտահետազոտական կենտրոն, որը համարվում է աշխարհի ամենամեծ ձեռագիր պահոցներից մեկը։
  • Ճաշից հետո կայցելենք Երևանի կոնյակի գործարան, որտեղ կհամտեսենք 3 տեսակի կոնյակ՝ «Ախթամար», «Նաիրի» և «Դվին».
  • Ճաշը ռեստորանում։
  • Գիշերակացը Երևանում
Օր երկրորդ
  • Նախաճաշը հյուրանոցում։
  • Այս օրվա ուղևորությունը կսկսենք Հայաստանի խորհրդանիշներից մեկի՝ Խոր Վիրապ վանքի այցելությամբ։ Այն գտնվում 40կմ հեռավորության վրա Երևանից։ Խոր Վիրապը հայոց հանրահայտ ուխտատեղիներից է։ Ցանկության դեպքում կարող եք իջնել այն փոսը (6 մետր խորությամբ վիրապը), որտեղ օձերով և թունավոր միջատներով լցված, շուրջ 14 տարի պահել են Գրիգոր Լուսավորչին, որն առաջինն էր մերժել հեթանոսությունը և ընդունել քրիստոնեությունը
  • Պարզ եղանակին ամենամոտից կարելի է տեսնել բիբլիական Արարատը։
  • Մեր ուղևորությունը կշարունակենք Վայոց Ձորի մարզում գտնվող Արենի գյուղ։
  • Այստեղ ամեն տարի հոկտեմբերին անցկացվում է գինու փառատոն։ Կայցելենք նաև «Թռչունների քարանձավ», որտեղ 2008թ․ հայ հնագետները գտել են աշխարհի ամենահին՝ ավելի քան 5500 տարեկան կոշիկը։
  • Կայցելենք «Արենի» գինու գործարան, որտեղ կհամտեսենք տեղի գինի։ Այս արտադրողի գինիները տարբերվում են անկրկնելի համով: Բույրերի փունջը բացվում է աստիճանաբար և ըմպելուց հետո հաճելի համ թողնում:
  • Ճաշը կմատուցվի ռեստորանում, որտեղ կհամտեսեք ազգային կերակրատեսակներ:
  • Ձեզ անտարբեր չի թողնի Արենի գյուղից 1,5կմ հեռավորության վրա գտնվող 13-րդ դարում կառուցված Նորավանքը, որը կառուցել է հայ վարպետ Մոմիկը: Վանքը գտնվում է Արփա գետի վտակի կիրճում, իսկ կարմիր ժայռերը կարծես կախված լինեն վանքի վրա:
  • Վերադարձ Երևան:
Օր երրորդ
  • Նախաճաշից հետո կլինենք Հայաստանի պատմության թանգարանում` շուրջ 400.000 նմուշներով: Թանգարանը բաղկացած է հնագիտության, ազգագրության, դրամագիտության, պատմական ճարտարապետության և Հայաստանի նորագույն պատմության բաժիններից:
  • Դրանից հետո կայցելենք «Նոյ» Երևանի կոնյակի, գինու և օղու գործարան, որտեղ էքսկուրսիայից հետո կհամտեսենք կոնյակ և գինի:
  • Ճաշը կմատուցվի ռեստորանում, որտեղ կհամտեսենք ազգային կերակրատեսակներ:
  • Հաջորդը կմեկնենք Հայաստանի հոգևոր քաղաք Էջմիածին: Կայցելենք Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Մայր տաճար (301թ.), որը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում:
  • Կայցելենք 2000թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում ընդգրկված Զվարթնոցտաճարի ավերակներն ու հնագիտական տարածքը: Տաճարն ավերվել է երկրաշարժի հետևանքով:
  • Տեղափոխում օդանավակայան:
Արժեքը

1-2 անձ

$ 455

3-6 անձ

$ 315

8-17 անձ

$ 299
Տևողությունը՝ 3 օր / 2 գիշեր
Արժեքը՝ 299 USD
Տուրի արժեքը ներառում է՝
Facebook
Telegram
WhatsApp

(+37493) 088 920, (+37493) 088 930

Ամրագրման հայտ