Մայրաքաղաք։

Կանբերրա

Արժույթ։

Ավստրալիայի դոլար (AUD)

Պաշտոնական լեզու։

ավստրալական անգլերեն

Ավստրալիա

Տեղեկություն վիզայի մասին

Ավստրալիայի վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
  1. Արտասահմանյան անձնագիր, որը վավեր է առնվազն 3 ամիս՝ վերադառնալու պահին
  2. Չեղարկված արտասահմանյան անձնագրեր (եթե առկա են)Նախկինում ստացված վիզաների պատճենները։
  3. Կենսաչափական լուսանկար — 3,5×4.5 չափսի (էլեկտրոնային տարբերակով)
  4. Նույնականացման քարտ  ID (եթե առկա է)
  5. Աշխատանքի տեղեկանք, հաստատված իրավաբանական անձի կողմից՝ հատուկ ձևաթղթի վրա, որում նշված է դիմողի զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային փորձը և աշխատավարձի չափը։ Անհատ ձեռներեցի և  մասնավոր բիզնեսի համար անհրաժեշտ են պետական գրանցման վկայականի և հարկային հաշվառման պատճեն։
Անչափահասների համար անհրաժետ փաստաթղթեր

18 տարին չլրացած անձանց համար անհրաժեշտ է առանձին վիզայի դիմում և ներկայացվում է փաստաթղթերի ամբողջական ցանկ

Եթե երեխան ճամփորդում է մեկ ծնողի հետ՝

  1.  Ծննդական և անչափահասի անձնագիր
  2. Երկրորդ ծնողի՝ նոտարական գրասենյակում հաստատված լիազորագիր, որը թույլ է տալիս երեխային ժամանակավոր լքել երկիրը (նոտարական թարգմանությամբ անգլերեն լեզվով)
  3. Լիազորագիրը ստորագրած ծնողի անձնագրի պատճեն
Լրացուցիչ փաստաթղթեր ըստ ուղևորության նպատակի
  1.  Գործնական նպատակով մուտքի համար անհրաժեշտ է գործընկերոջ ստորագրությամբ հրավերը, գրված կազմակերպության պաշտոնական ձևաթղթի վրա, որը ներառում է այցի նպատակը և ժամկետը։
  2. Սպորտային, ուսումնական, մշակութային, գիտական և այլ նպատակներով այցի համար անհրաժեշտ է միջոցառման կազմակերպիչների, գիտական և ուսումնական հաստատությունների պաշտոնական հրավերը տրված  անվանապես կազմակերպության կողմից, որում նշված կլինի այցի նպատակը և ժամկետը։
  3. Անձնական նպատակներով այցելության համար անհրաժեշտ է ֆիզիկական անձի կողմից պաշտոնական հրավեր՝ պարտականությունների ստանձնման մասին, հրավիրվող անձի ներկայությամբ։ Տվյալ հրավերը պետք է հաստատվի հրավիրողի կողմից ոստիկանության՝ օտարերկրացիների հարցերով զբաղվող բաժնում։ Հրավերի բնորինակի հետ մեկտեղ պետք է ներկայացվի նաև հրավիորղի անձը հաստատող փաստաթղթի պատճեն։
Վճարներ

195 AUD — Հյուպատոսական վճար (վճարվում է կանխիկ դրամով՝ գրասենյակում փաստաթղթերի ներկայացման ժամանակ)

Ծառայությունների արժեքը

40․000դր․ — փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում
1․500դր․- մեկ փաստաթղթի որակավորված թարգմանություն(թարգմանվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերը)
2․000-12․500դր․- ապահովագրություն՝ կախված ուղևորության տևողությունից